211652_close_icon
views-count18242 դիտում article-date 23:45 06-06-2020

Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու 06-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:15-ի սահմաններում, Դալարիկ-Մյասնիկյան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Մյասնիկյան գյուղի բնակիչ, 45-ամյա Հովհաննես Մ.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի և Դալարիկ գյուղի բնակիչ, 29-ամյա Արմեն Կ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հովհաննես Մ.-ի ուղևոր, 19-ամյա Սամվել Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Վթարի հետևանքով 06-ը գլխիվայր շրջվել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր