211652_close_icon
views-count3614 դիտում article-date 16:39 06-06-2020

Շատ ծանր եմ եղել, չէի կարողանում շնչել. կորոնավիրուսով վարակված քաղաքացի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կորոնավիրուսով վարակված եւ ծանր վիճակում հայտնված քաղաքացին պատմել է իր զգացողությունների մասին: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեսբուքյան էջում այս դեպքի մասին պատմող տեսանյութ է տեղադրվել: «Ծանր էի, շատ ծանր, չէի կարողանում շնչել: Տաքություն ունեի, թուլություն ունեի շատ ուժեղ: Ուզում էի հազալ, չէի կարողանում հազալ, ապարատով էի շնչում: Հիվանդությունը կա, վիրուսը կա: Պրոստը մենք անտեսում ենք, մեր մատների արանքով ենք նայում: Մինչեւ չընկնենք չենք զգա էս ամեն ինչը»,- պատմում է նա: Նա հավելում է, որ իր հարազատներին ու բոլորին միայն մի խորհուրդ է տալիս, որ զգույշ լինեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր