211652_close_icon
views-count7189 դիտում article-date 12:02 06-06-2020

Սեւանը ունի բոլորիս կարիքը. մարզպետ

Սեւանն ունի բոլորիս կարիքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ես երկու մասնագիտություն ունեմ՝ աշխարհագետի եւ բնապահպանի։ Մայիսի 29-ը աշխարհագետի օրն է եւ երկու տարի առաջ, այդ օրը նշանակվեցի բնապահպանության նախարարի տեղակալ։ Այսօր շրջակա միջավայրի պահպանության կամ ինչպես Հայաստանում է ընդունված՝ ԲՆԱՊԱՀՊԱՆԻ օրն է։ Այսօր ես զբաղված եմ տարածքային կառավարմամբ, ինչը բնորոշ է աշխարհագետին, միեւնույն ժամանակ ղեկավարում եմ մի մարզ, որի ՍՐՏՈՒՄ է Հայաստանի գանձը՝ Սեւանա լիճը։ Ցավոք սրտի Հայաստանի ամենամեծ բնապահպանական խնդիրները այստեղ են։ Չգիտեմ, որպես բնապահպանության նախարարի տեղակալ եւ որպես Գեղարքունիքի մարզպետ, որքանով եմ արդյունավետ աշխատել կամ աշխատում, բայց մի բան հստակ է՝ սիրում եմ իմ լիճն ու իմ մարզի բնակիչներին։ Շնորհավոր ԲՆԱՊԱՀՊԱՆԻ օրը... Սեւանը ունի բոլորիս կարիքը... Սիրե'նք եւ պահպանե'նք բնությունը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր