211652_close_icon
views-count7654 դիտում article-date 17:58 05-06-2020

«Դրա արդյունքը դուք այսօր կտեսնեք». ԱԱԾ տնօրենը՝ ռեստորանում ԱԱԾ-ականների համազգեստով բեմականացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://news.am/arm/news/583299.html?fbclid=IwAR1-NyasEG1p1jQhRyVpA1hoS8qO1-RrQvN-JsATlUpYpUfJJ_VmKHvFsVw]News.am[/url]-ը գրում է. Դրա արդյունքը դուք այսօր կտեսնեք: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը՝ նդրադառնալով ՀՀ վարչապետի Facebook-ի էջում հրապարակված տեսանյութին, որտեղ ռեստորանում հարսանիքի ժամանակ բեմականացում է եղել, ըստ որի ԱԱԾ-ականների եւ ոստիկանների համազգեստով «ներխուժում են» ռեստորանի տարածք եւ պահանջում դադարեցնել միջացառումը, ապա սկսում պարել: «Դա Պտղնիում «Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրում է եղել, եւ կարծում եմ՝ իրավապահ համակարգի աշխատողների համազգեստով բեմականացում կատարելն այնքան էլ սիրուն չի»,-ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր