211652_close_icon
views-count3332 դիտում article-date 13:48 05-06-2020

ՄԻՊ-ը բոլոր օգտատերերին խնդրում է չտարածել առանց դիմակի աղջկա լուսանկարը

Հրապարակումներ անելիս հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ որքան էլ նպատակը լինի իրավաչափ, դա կարող է խախտել կոնկրետ մարդու իրավունքը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված մի աղջկա լուսանկարի, ով առանց դիմակ նստել էր հանրային տրանսպորտ։ «Մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած հարց գտնվում է իմ անմիջական ուշադրության ներքո՝ անկախ նրանից արձագանքում եմ հրապարակային, թե ոչ: Սոցիալական ցանցերի բոլոր օգտատերերին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը՝ անկախ նրանից դեմքը փակ է, թե ոչ: Կոնկրետ դեպքի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ եթե տարածել եք, խնդրում եմ հեռացնել լուսանկարը և վիրավորական մեկնաբանություն պարունակող արտապատկերները»,- գրել է Թաթոյանը։ Քանի որ ՀՀ վարչապետը հեռացրել է լուսանկարն իր էջից և արել պարզաբանող գրառում, ՄԻՊ-ը այդ հարցին անդրադառնալու անհրաժեշտություն այլևս չի տեսնում: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կոչ էր արել բացառել մարդկանց մասին վիրավորական խոսքեր ասելը։ Նա ներողություն էր խնդրել բոլոր այն հայրենակիցներից, ում հասցեին իր էջում որեւէ վիրավորական խոսք է հնչել:

Նմանատիպ նյութեր