211652_close_icon
views-count4209 դիտում article-date 22:51 04-06-2020

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն քննարկել է «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքը. Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/06/04/1115731/?fbclid=IwAR20Ik03KRrS06mXubBH8TBLE55F7U4gsIXMJKyqFZF27Bn4wXqIEvkNARM]Aravot.am[/url]-ը գրում է. Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն քննարկել է «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքը: Գործը վերաբերում է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին: Նախարարները փաստել են, որ դատարանն արձանագրել էր Սաղաթելյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների խախտում, մասնավորապես՝ 3-րդ, 5-րդ 6-րդ, 11-րդ և 13-րդ: Ինչ վերաբերում է անհատական միջոցներին, ապա նախարարներն ի գիտություն են ընդունել Մուշեղ Սաղաթելյանի գործով դիմումատուի նկատմամբ վատ վերաբերմունքի կապակցությամբ հարուցված նոր քննությունը և հորդորել են իշխանություններին գործը փակել առանց հապաղումների: Բացի այդ ԵԽ նախարարների կոմիտեն անդրադարձել է Սաղաթելյանի և Մաթևոսյանի գործերով վերսկսված քննությանը, այդ թվում՝ Մուշեղ Սաղաթելյանի արդարացման վճռին, և ՀՀ իշխանություններին հորդորել է տեղեկություններ տրամադրել Մաթևոսյանի և Գասպարիի գործերի ընթացքի վերաբերյալ: Ինչ վերաբերում է Ոսկերչյանի, Այվազյանի և Գասպարիի գործերին, ապա կոմիտեն գտնում է, որ անհատական միջոցների անհրաժեշտություն այս դեպքերում չկան: Անդրադառնալով ընդհանուր միջոցներին՝ ԵԽ-ն ՀՀ իշխանություններին կոչ է արել շարունակել ընդունել այնպիսի օրինագծեր, որոնք դրական փոփոխություններ կմտցնեն իրավական ոլորտում, ինչպես նաև առաջարկել է տեղեկություններ տրամադրել արդեն իսկ ընդունված օրենքների գործարկման վերաբերյալ: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/06/04/1115731/?fbclid=IwAR20Ik03KRrS06mXubBH8TBLE55F7U4gsIXMJKyqFZF27Bn4wXqIEvkNARM]այստեղ [/url]

Նմանատիպ նյութեր