211652_close_icon

Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի աշխատակիցները գրեթե երկու ամսվա հեռավար աշխատանքից հետո վերադարձել են աշխատավայր

views-count2990 դիտում article-date 20:35 04-06-2020
Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի աշխատակիցները գրեթե երկու ամսվա հեռավար աշխատանքից հետո վերադարձել են աշխատավայր՝ կազմակերպության շտաբ բնակարան։ Ճապոնիայի իշխանությունների պահանջների համաձայն, շենքում կարող է գտնվել աշխատողների ընդհանուր թվի ոչ ավելի, քան 50 տոկոսը։ Նրանք պետք է կրեն դիմակներ, պարբերաբար չափեն մարմնի ջերմությունը, հաճախ լվանան ձեռքերը և պահպանեն սոցիալական տարածության կանոնները: Անվտանգ տեղաշարժի համար ղեկավարությունը սահմանել է աշխատանքային նոր գրաֆիկ, որը կօգնի աշխատակիցներին խուսափել պիկ ժամերին երթևեկել հասարակական տրանսպորտով։

Նմանատիպ նյութեր