211652_close_icon
views-count45721 դիտում article-date 15:14 04-06-2020

Ինքնասպանության փորձ՝ Արարատի մարզային քննչական վարչության դիմաց. քննիչի կանչով ժամանած 39-ամյա տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 3-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Արտաշատի շտապօգնության կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության դիմացից մի քաղաքացու է տեղափոխել հիվանդանոց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ այդ քաղաքացին Արարատի մարզի բնակիչ՝ 39-ամյա Հովհաննես Ա-ն է։ Վերջինս Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի 15/1 հասցեի՝ Արարատի մարզային քննչական վարչության շենքի դիմաց, ինքնասպանություն գործելու նպատակով գյուղատնտեսական թունաքիմիկատ է խմել։ Նրան կանչել էին քննչական վարչություն, և կարծելով, թե իրեն քննիչը ձերբակալելու է, «Բ 58» է խմել։ Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հովհաննես Ա-ն մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 34-238 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր