1174 դիտում
10:02 04-06-2020
Հանձնաժողովն ավարտում է իր աշխատանքը. այսօր կզրուցեն Բակո Սահակյանի հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ավարտվում է Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։ Հանձնաժողովում այս ընթացքում հրավիրվել են նախկին իշխանության ներկայացուցիչները, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զինվորականներ և այլք։ Հրավիրվածներից միայն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը հրաժարվեց ներկայանալ հանձնաժողով ու բացատրություններ տալ։
Ընդ որում, նա արդեն երկու անգամ է հրաժարվել ներկայանալ հանձնաժողովի նիստերին և պատասխանել պատգամավորների հարցերին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախապես հայտարարվածի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի անդամներն Արցախ չեն գնա՝ պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով և վարակակիրների թվի շեշտակի աճով: Ավելին, նրանք Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ կզրուցեն տեսակապով, և չի բացառվում, որ դա հենց այսօր տեղի ունենա:
Եվ չնայած այսօր հանձնաժողովի աշխատանքի ժամկետն ավարտվում է, սակայն եզրակացությունը հրապարակվելու է միայն աշնանը: Մինչ այդ հանձնաժողովը դեռ լրացուցիչ աշխատանքներ է իրականացնելու զեկույցի վրա, որը մի քանի հազար էջից է բաղկացած լինելու: Երեկ այս առնչությամբ հանձաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը նշեց. «Բակո Սահակյանի հետ տեսակապով կզրուցենք. եթե էլի մարդ լինի, իրենց հետ նույնպես տեսակապով կզրուցենք: Շատ կարճ զրույց ենք ունենալու, շատ հարցեր չունենք, կարծեմ 10 կարգի հարց ունենք Բակո Սահակյանին:
Ասեմ՝ մի քանի հազար էջ փաստաթղթեր են, որոնք պահանջել և ստացել ենք: Չհաշված տեսագրությունները՝ ամեն հանդիպումը տևել է 4-5 ժամ: Կփորձենք մինչև օգոստոս անել. եթե չեղավ, սեպտեմբերի նստաշրջանի սկսելուն պես մեր զեկույցը կլինի»:
Նկատենք, որ հանձնաժողովի ստեղծումը շատերն էին անարդյունավետ համարում՝ ընդհուպ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Եվ հիմա հետաքրքիր է՝ մեկ տարվա աշխատանքի արդյունքում, ի վերջո, ինչ է արել հանձնաժողովը, և ինչպիսի եզրակացություն կներկայացնի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1105 դիտում
07:52 01-12-2023
Քննիչ հանձնաժողովն ավարտում է իր աշխատանքը. զեկույցը՝ երկու ամիս անց. «Ժողովուրդ»
1087 դիտում
19:11 09-12-2022
Արևիկ Պետրոսյանն ավարտում է իր աշխատանքը Սահմանադրական դատարանում
1365 դիտում
23:26 03-05-2019
Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովն ավարտեց իր աշխատանքը
Այս բաժնից
1045 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1267 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»