211652_close_icon
views-count31358 դիտում article-date 14:24 03-06-2020

Արտակարգ դեպք Արարատի մարզում. հրդեհ է բռնկվել ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայում. այն վերածվել է մետաղե ջարդոնի.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։55-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում հրդեհ է բռնկվել ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով; Մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել են քաղաքացիները՝ ավտոմեքենայի սեփականատեր Դրաստամատ Մ-ի գլխավորությամբ։ Հրշեջ-փրկարարներն այնուհետև մարել են կրակն ու փակել գազաբալոնի փականն ու կատարել հովացման աշխատանքներ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր