Մարկ-Անդրե տեր Ստեգեն. Բացառված է, որ այս ամռանը հեռանամ «Բարսայից»
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր-Ստեգենը հայտնել է, որ այս ամռանը չի հեռանա ակումբից:
«Ոչ մի շանս, որ այս ամռանը կհեռանամ: Իմ գործակալը ակումբի հետ բանակցություններ էր վարում, սակայն կորոնավիրուսը խանգարեց:
Դա պայմանագիրը քննարկելու համար հարմար պահ չէր: Շատերն են այժմ անհանգստանում իրենց կյանքի համար և մենք որոշեցինք հետաձգել բանակցությունները:
Ես ու ընտանիքս լավ ենք զգում մեզ Բարսելոնայում», ասել է տեր Ստեգենը:
Նշենք, որ 28-ամյա գերմանացու պայմանագիրը «Բարսայի» հետ ավարտվում է 2022 թվականին: