211652_close_icon
views-count26497 դիտում article-date 13:14 02-06-2020

Արթիկի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են ՀՀ ՊՆ ծառայողին, ով կասկածվում է 10 մլն դրամ և 3 մլն դրամ արժողության ոսկյա զարդեր գողանալու մեջ. նրա մոտ հայտնաբերվել է ծառայակցի ատրճանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 1-ին, ոստիկանության Արթիկի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, առաձնապես խոշոր չափի գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Սպիրիդոն Մ-ին՝ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Արթիկի ոստիկանների ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։ Արդեն ոստիկանությունում Սպիրիդոն Մ-ն ենթարկվում է անձնական խուզարկության, ում մոտ հայտնաբերվում է խոշոր չափի գումար։ Փաստերի ճնշման տակ բերման ենթարկվածը խոստովանում է, որ մայիսի 31-ին, ժամը 21։30-ի սահմաններում Արթիկ քաղաքի Աղաքարյան փողոցի թիվ 49 տան ննջասենյակի պատուհանի ծխնին կոտրելու միջոցով ներս է մտել և պահարանից հափշտակել 10 մլն դրամ և 3 մլն դրամ արժողության ոսկյա զարդեր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է նաև «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով և բերված մարտական վիճակի։ Ատրճանակը հայտնաբերվել է ավտոմեքենայի սրահում, և արդեն ոստիկանությունում Սպիրիդոն Մ-ն հայտնել է, որ ատրճանակն առանց որևէ մեկի գիտության վերցրել է ՀՀ ՊՆ N զորամասր զինանոցից՝ մարտական հերթապահությունը հանձնելուց առաջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ատրճանակը հաշվառված է եղել Վանաձորի բնակիչ՝ 30-ամյա Ժիրայր Ա-ի անվամբ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սպիրիդոն Մ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատարի օգնական-հոգեբան, իսկ Ժիրայր Ա-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես խմբի հրամանատար։ Ավտոմեքենան քննիչի հանձնարարակաով տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր