2871 դիտում
15:35 02-06-2020
Լիբանանում գործող «Թռչնոց բույն» որբանոց-վարժարանի սաներին փոխանցվել է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցություն-նվերը
Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած միջոցառմանը «Թռչնոց բույն» որբանոց-վարժարանի սաներին փոխանցվել է «Իմ քայլը» հիմնադրամի հատկացրած աջակցություն-նվերը:
Ինչպես հայտնեցին «Իմ քայլը» հիմնադրանից, այս առանձնահատուկ մանկատունը գործում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո։
Դեռ մայիս ամսին, ի պատասխան Լիբանանում ՀՀ դեսպան պարոն Աթաբեկյանի խնդրանքի՝ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը պատրաստակամություն էր հայտնել աջակցություն հատկացնել համայնքին:
«Թռչնոց բույն» որբանոցը ստեղծվել է հայ ժողովրդի համար օրհասական պայմաններում և որդեգրել է հայապահպան եզակի առաքելություն խիստ դժվարին աշխարհաքաղաքական իրադարձություններում: Եթե այսօր եղբայրական Լիբանանում հայ համայնքն ունի Հայրենիքի կարիքը, մեր լիազորությունների սահմաններում կանենք հնարավորը նրանց աջակցելու համար», - ավելի վաղ դեսպանին ուղղված նամակում նշել էր «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը և Հիմնադրամի բարեմաղթանքներն էր հղել ինչպես հայ համայնքին, այնպես էլ՝ եղբայրական Լիբանանի ողջ ժողովրդին:
Նույն օրը՝ հունիսի 1-ին, տեղի ունեցած մեկ այլ միջոցառման շրջանակներում պարոն Աթաբեկյանը ‹‹Զվարթնոց›› կենտրոնի հատուկ խնամքի կարիք ունեցող մանուկներին և պատանիներին նույնպես հատկացրեց «Իմ քայլը» հիմնադրամի տրամադրած աջակցությունը:
«Լիբանանի երիտասարդության հարցերով նախարար, «Զվարթնոց» կենտրոնի տնօրեն Վարդինե Օհանյան-Գևորգյանը մեծապես կարևորեց Մայր Հայրենիքի ցուցաբերված այս խորհրդանշական քայլը՝ իբրև համահայկականության գաղափարի օրինակելի դրսևորում։ Նա կենտրոնի վարչության երախտագիտությունը փոխանցեց «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին՝ ի դեմս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի:
«Իմ քայլը» հիմնադրամը լիահույս է, որ Լիբանանում ստեղծված իրավիճակը շուտափույթ կկարգավորվի և կյանքը ինչպես հայկական համայնքի, այնպես էլ՝ եղբայրական Լիբանանի ողջ ժողովրդի համար կվերադառնա բնականոն հուն:
Ցանկանում ենք, որպեսզի աշխարհի մանուկներն ապրեն խաղաղ ու պաշտպանված»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:
[img]https://st0.shamshyan.com/editor/0109294001591083417192500.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
1994 դիտում
17:23 30-06-2016
ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Ավստրալիայի Արշակ և Սոֆի Գոլստըն ամենօրյա վարժարանի սաներին
Այս բաժնից
535 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
565 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2440 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը