Լիբանանում միսսիոներ Մարի Յակոբսենի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել «Թռչնոց բույն» հայկական որբանոցում. հնչեցվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա-ի ուղերձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիսի 22-ին Լիբանանի Բիբլոս քաղաքում գտնվող Թռչնոց բույն հայկական որբանոցում տեղի ունեցավ դանիացի միսսիոներ Մարիա Յակոբսենին նվիված միջոցառում, որը կազմակերպել էր Բիբլոսի քաղաքապետարանը Հայաստանի և Դանիայի դեսպանությունների հովանավորությամբ, ինչպես նաև՝ Լիբանանի տուրիզմի նախարարության աջակցությամբ:
Կրոնական ծիսակարգով հարգանքի տուրք մատուցվեց դանիացի միսիոների հիշատակին: Ելույթով հանդես եկան Դանիայի ու Հայաստանի դեսպանները և հնչեցվեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա-ի ուղերձը:
Միջոցառմանը ներկա երկու տասնյակ դեսպաններ, խորհրդարանի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն այցելեցին Թռչնոց բույնում գտնվող Հայոց ցեղասպանության թանգարան: