Դեսպան Աթաբեկյանը և Բիբլոսի քաղաքապետը քննարկել են Բիբլոսում տեղակայված հայկական «Թռչնոց Բույն» որբանոցի և Հայոց Ցեղասպանության թանգարանի վերաբերյալ հարցեր
Փետրվարի 25-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Բիբլոսի քաղաքապետ Վիսամ Զարուրին (Wissam Zaarour): Քաղաքապետը դեսպանին ներկայացրեց Բիբլոսի մշակութային և զբոսաշրջային ներուժը, տարբեր ձևաչափերով համատեղ ծրագրերի և միջոցառումների անցկացման հնարավորությունները:
Քննարկվեցին Բիբլոսում տեղակայված հայկական «Թռչնոց Բույն» որբանոցի և Հայոց Ցեղասպանության թանգարանի վերաբերյալ հարցեր: Հանդիպումից հետո դեսպանն այցելեց վերոնշյալ հայկական հաստատությունները: Դեսպանին ներկայացվեցին գործունեության ընդհանուր պատկերը, խնդիրները և ծրագրերը: