211652_close_icon
views-count745 դիտում article-date 20:17 01-06-2020

Լիվերպուլի» խաղացողները ծնկի են եկել՝ զոհված աֆրոամերիկացի Ֆլոյդ Ջորջի հիշատակին

«Լիվերպուլի» ֆուտբոլիստները հարգանքի տուրք են մատուցել ԱՄՆ-ում զոհված աֆրոամերիկացի Ֆլոյդ Ջորջի հիշատակին: Թիմի խաղացողները «Էնֆիլդի» դաշտի կենտրոնում ամբողջ կազմով ծնկի են եկել: Այդ դրվագի լուսանկարը իր թվիթերում տեղադրել է պաշտպան Ջեյմս Միլները: 34-ամյա անգլիացին լուսանկարի տակ գրել է. «Միասնությունը ուժ է» և օգտագործել «սևամորթների կյանքը կարևոր է» հեշթեգը: Մայիսի 25-ին Մինեապոլիսի ոստիկանությունը ձերբակալել էր 46-ամա Ֆլոյդին, երբ խանութի վաճառողը կասկածել էր, որ վերջինս վճարել է կեղծ թղթադրամներ: Ոստիկաններից Դերեք Շովինը Ֆլոյդին գետնին էր գցել և ծնկով սեղմել պարանոցը և դա տևել էր ավելի քան 7 րոպե: Ստացված վնասվածքներից Ֆլոյդը մահացել էր հիվանդանոցում: Այս դեպքը մեծ հուզումներ է առաջացրել ԱՄՆ-ում: Երկրի տարբեր նահանգներում զանգվածային անկարգություններ են սկսվել և իշխանությունները ստիպված են եղել նույնիսկ պարետային ժամ մտցնել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր