4273 դիտում
19:18 01-06-2020
Ծայրահեղ վիճակում ենք․ Բագրատաշենում մնացած ՌԴ քաղաքացիները մեկ շաբաթ է՝ մեքենաների մեջ են գիշերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. NEWS.am
ՌԴ 100-ից ավելի քաղաքացիներ, որ ավելի քան երկու ամիս է՝ ՌԴ վերադառնալ չեն կարողանում համավարակի պատճառով, արդեն մեկ շաբաթ է՝ իրենց ավտոմեքենաներով Բագրատաշենի անցակետում են։
Նրանցից Աշոտ Ջիլավյանը [url=https://news.am/arm/news/582241.html?fbclid=IwAR2xpYkVzSLcpF5SjT_2zfxbhpJyz3cWVKR4h5uR4-Cha-mnEav3qP68hwo]NEWS.am[/url]-ի հետ զրույցում նշեց, որ չունենալով Հայաստանում ապրելու ոչ մի միջոց, ստիպված են եղել հասնելու սահման, որը հատել, սակայն, նրանց թույլ չեն տալիս՝ պատճառաբանելով Վրաստան օտարերկրացիների մուտքի արգելքը։
«Բոլորս աշխատանք ունենք Ռուսաստանում, տուն ունենք։ Այստեղ ինչքա՞ն կարող ենք մնալ առանց աշխատանքի, ինչ միջոցներ ունեինք, վերջացել են, ծայրահեղ վիճակում ենք։
Այստեղ էլ երեխաներ կան, տարիքով մարդիկ, որ որոշ հիվանդություններ ունեն։ Ավտոմեքենաների մեջ ենք քնում, սնունդի հարցը լուծելն անգամ խնդիր է դարձել»,- ասաց տղամարդը՝ նշելով, որ շատ անգամներ են դիմել ՌԴ դեսպանություն, սակայն ոչ մի դրական արձագանք, ավելին՝ դեսպանատունը կազմակերպել է որոշ ՌԴ քաղաքացիների տեղափոխումը ավտոբուսներով, սակայն, իրենցից ոչ մեկի նման հնարավորություն չի տրվել, թեեւ գրանցված են եղել դեսպանատանը։
Քաղաքացիները բոլորն իրենց սեփական ավտոմեքենաներով են, եւ պահանջում են, որ Ռուսաստանի դեսպանությունը լուծում գտնի ավտոմեքենաներով Վրաստանի տարածքով իրենց տեղափոխումը կազմակերպելու համար։ Նրանք կապի մեջ են դեսպանատան հետ, որտեղից խոստացել են մինչեւ երեքշաբթի որեւէ դրական նորություն հայտնել։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
532 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
406 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից