Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանությունն արտակարգ ծառայություն է իրականացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը դեռ փակ են: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ քաղաք մտնելու իրավունք ունեն միայն տեղաբնակները՝ Սեւանի բնակիչ լինելու մասին անձնագիր ներկայացնելուց հետո: Քաղաք մուտք գործել թույլատրվում է նաեւ սննդի մատակարարներին, այլ որոտի առաքիչներին:
Մյուս բոլոր քաղաքացիների համար Սեւան քաղաք մուտքը փակ է, ոստիկանությունն այնտեղ արտակարգ ծառայություն է իրականացնում: