211652_close_icon

Այսօր Մոսկվա- Երևան չվերթ կա․ ժամանողներին դիմավորել չի կարելի

views-count4001 դիտում article-date 15:50 31-05-2020
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեից տեղեկացնում են. «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 31-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Ս․ թ․ մայիսի 31-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:45): Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»:

Նմանատիպ նյութեր