211652_close_icon
views-count39606 դիտում article-date 13:50 31-05-2020

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Audi-ն, ВАЗ 2121-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ. վթարից հետո նույն վայրում բախվել են Mercedes-ը, Opel-ն ու ВАЗ 21099-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Ծովազարդ գյուղի բնակիչ, 68-ամյա Սաշա Գ.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի, Դիլիջան քաղաքի բնակիչ, 33-ամյա Արտյոմ Մ.-ի վարած Audi մակնիշի և Ծովազարդ գյուղի բնակիչ, 47-ամյա Ազատ Ե.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արտյում Մ.-ի ուղևորներ, Ծովազարդ գյուղի բնակիչներ, 30-ամյա Ս. Մ.-ն, 11-ամյա Տիգրան Մ.-ն և 4-ամյա Վիկտորիա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը: Վերջիններս հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև «Ռեսո», «Նաիրի Ինշուրանս» և «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված վթարից հետ նույն վայրում հետաքրքրասեր վարորդների մեղքով բախվել են Mercedes-ը, Opel-ն ու ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները: Բարեբախտաբար, նշված վթարի փաստով տուժածներ չկան: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+

Նմանատիպ նյութեր