211652_close_icon
views-count987 դիտում article-date 22:22 29-05-2020

Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք, ընդհանուր ունենք 476 հաստատված դեպք․ մարզպետ

Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել մարզպետ Գնել Սանոսյանը։ «Այսպիսով մարզում ընդհանուր ունենք 476 հաստատված դեպք, որոնցից 241-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ մայիսի 29-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային՝ 460 դեպք, մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 8676 է, մահվան դեպքերինը՝ 165։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր