Սամվել Բաբայանը կզբաղեցնի Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյն ուղիղ թերում հայտարարեց. «Մենք վերջնական հանգրվանի ենք եկել Սամվել Բաբայանի հետ»։
Հավելեց, որ վերջնական որոշումը կայացվել է երեկ. «Սամվել Բաբայանը երբեք չի ակնարկել որեւէ պաշտոն զբաղեցնելու հարցը, նա միշտ պատրաստ է եղել համագործակցության՝ հանուն մեր երկրի ապագայի: Ես երեկ նրան առաջարկել եմ զբաղեցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»։
Արայիկ Հարությունյանի խոսքով, այս դեպքում եւս քաղաքական առեւտուր չի եղել։