211652_close_icon
views-count695 դիտում article-date 18:44 27-05-2020

Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Ուրիխանյանը․ Ալեն Սիմոնյանը շփոթվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://news.am/arm/news/581351.html?fbclid=IwAR28b-3moiAhQx2g8bKYUnPlP_otsasM004Uj6k_bRtoxIhQQt3kiB1f9M4]News.am[/url]-ը գրում է. Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 27-ին զվարճալի դեպք տեղի ունեցավ, որն առաջացրեց ներկաների ծիծաղը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցից հետո վարչապետին ամբիոն հրավիրելիս փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը շփոթվեց ու հայտարարեց. «Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Ուրիխանյանը»: Սա դահլիճում ծիծաղ առաջացրեց։ Որոշ ժամանակ անց էլ վարչապետի պատասխանին արձագանքելիս Տիգրան Ուրիխանյանը նկատեց․ «Խնդրում եմ չհանդիմանել հարգարժան փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին էդ արտահայտության համար»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր