504 դիտում
13:46 27-05-2020
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 26-ից 27-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, խարդախության, յուրացման կամ վատնման և ապօրինի ծառահատման՝ 5-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, մաքսանենգության, բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, ընտանեկան բռնության, սպանության սպառնալիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու կամ կրելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու ու ապօրինի որսի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, անձնական ունեցվածքի գողության, շորթման և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։
1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
700 դիտում
15:42 06-05-2014
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 5-ից 6-ը)
713 դիտում
13:25 07-05-2014
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 6-ից 7-ը)
950 դիտում
14:52 08-05-2014
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 7-ից 8-ը)
Այս բաժնից
355 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
796 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
370 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին