776 դիտում
12:37 27-05-2020
Փաշինյանի հարցից շփոթված արդարադատության փոխնախարարը պատասխանեց. «Ոչ, պարոն դատարան»
Ներկայումս գործող օրենսդրությամբ, ցանկացած բողոքի կամ վարչական հայցի հիման վրա շինարարությունը կարող է ասենք 5 տարի կասեցվել, և եթե վերջում պարզվի, որ շինարարը ճիշտ էր, բողոքն անհիմն էր, ով է փոխհատուցում շինարարության սեփականատիրոջ վնասները: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ասենք, մարդը 10 մլն դոլարի վարկ է վերցրել, սկսել է շինարարությունը, մեկ էլ կողքի տաղավարի սեփականատերը, որի տարեկան շրջանառությունը 500 հազար դրամ է, դատի է տալիս և դատավարությունը 5 տարի տևում է: Այդ ընթացքում շինարարությունը կասեցվում է, վարկառուն վարկն է սպասարկում առանց եկամուտ ստանալու: Վերջում դատարանը որոշում է, որ տաղավարի սեփականատիրոջ հայցն անհիմն է: Այդ 10 մլն դոլար վարկ վերցնողի վնասը որևէ մեկը փոխհատուցո՞ւմ է»,-հարցրեց Փաշինյանը:
Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը շփոթվեց ու պատասխանեց. «Ոչ պարոն դատարան»: Սա առաջ բերեց բոլորի ծիծաղը:
Փոխնախարարը նշեց, որ ոչ ոք չի փոխհատուցում վնասները:
Նշենք, որ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց օրենքի նախագծին, որով սահմանվում է, որ անկախ բողոքի առկայությունից շինարարությունը ավտոմատ չի կասեցվում, այլ կասեցվում է համապատասխան հիմքերի առկայության դեպքում:
Նմանատիպ նյութեր
3256 դիտում
13:55 05-02-2015
Վրաստանի արդարադատության նախկին փոխնախարարը նշանակվել է Ուկրաինայի արդարադատության փոխնախարար
Այս բաժնից
367 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
814 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
382 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին