6343 դիտում
12:54 27-05-2020
Այսօրվա թվերը ցույց են տալիս, որ դեռ չենք սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ։ Այս մասին այսօր կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․«Մենք գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ»։
Վարչապետը նշեց, որ իր համոզմամբ, կորոնավիրուսի ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հետավորություն:
«Այսօրվա թվերը ցույց են տալիս, որ մենք, ցավոք սրտի, դեռևս չենք սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ։ Մենք անընդհատ ունենալու ենք ոչ միայն տեղական, այլև համաշխարհային կորոնավիրուսի հետ հաղորդակցություն, օրինակ, մենք մեր բազմաթիվ հայրենակիցներին արտերկրից վերադարձնում ենք հայրենիք ու նրանց մեջ կան, լինում են ու կլինեն կորոնավիրուսով վարակվածներ ու եթե մենք հանրային վարքագծով չկարողանանք կանխել կորոնավիրուսի տարածումը, անընդհատ կանգնելու ենք նման իրավիճակի առաջ»,-ասաց նա և նշեց, որ ամենօրյա ռեժիմով խստացնելու են վարչական հարկադրանքի մեթոդները։
Նմանատիպ նյութեր
2439 դիտում
10:59 13-09-2019
Հետևել Լենինի խորհրդին՝ սովորել, սովորել, սովորել․ «Առավոտ»
3187 դիտում
18:54 01-07-2020
Վարչապետը հիմնական ռազմավարական խնդիրն է համարում կորոնավիրուսին զուգահեռ ապրել սովորելը
1774 դիտում
14:19 03-02-2022
Չենք կարող ասել, որ ռեկորդային թվերը մեծացրել են մեր քաղաքացիների բարեկեցությունը. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
379 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
757 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ
613 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին