25454 դիտում
12:43 27-05-2020
Պետք է դպրոցների տնօրենների և համայնքի ղեկավարների վրա դնել պատասխանատվություն. վարչապետ
Ուսումնական տարվա ավարտի հետ կապված որոշ խմբեր լոկալ միջոցառումներ են նախատեսում: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Թեև մենք ուսումնական հաստատություններին զգուշացրել ենք, որ միջոցառումներ չիրականացնեն, բայց տեղեկություններ ունենք, որ որոշ տեղերում կազմակերպվում են և այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում»,- ասաց նա:
Նախարարը հավելեց, որ իրեն խոստացել են, որ համավարակի հաղթահարման դեպքում մեկ օր կնշանակեն և ամբողջ հանրապետություն կնշեն այդ օրը, բայց հիմա պետք է զերծ մնալ:
«Առաջիկա 4 օրերը կարևոր են լինելու: Նաև սրբավայրերի մոտ, մասնավորապես Սպիտակի սուրբ Հովհաննես մատուռի մոտ հսկայական կուտակումներ են եղել: Սոցիալական ցանցերում նկարները կան: Կխնդրեի ոստիկանությանը այստեղ հսկողություն իրականացնի»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Պետք է դպրոցների տնօրենների և համայնքի ղեկավարների վրա դնել պատասխանատվություն: Եթե կպարզենք, թե ովքեր են նման միջոցառումներ իրականացնել, դա պետք է որոշակի հետևանք ունենա դպրոցների տնօրենների և համայնքի ղեկավարների համար»:
Նմանատիպ նյութեր
784 դիտում
14:31 10-12-2014
Օմբուդսմենը դպրոցների տնօրենների ընտրության կարգի հետ կապված մտահոգություն է հայտնել
Այս բաժնից
379 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
832 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
391 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին