988 դիտում
14:31 10-12-2014
Օմբուդսմենը դպրոցների տնօրենների ընտրության կարգի հետ կապված մտահոգություն է հայտնել
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այսօր առաջին անգամ կլոր սեղանի ձևաչափով Մարդու իրավունքների գրասենյակը հրավիրել էր հանդիպման` ՀՀ պետական այն գերատեսչությունների ղեկավարներին, որոնց կառույցները, ըստ օմբուդսմենի, տարվա ընթացքում դրական և արդյունավետ են աշխատել մարդու իրավունքների գործունեության ոլորտում:
Անդրադառնալով կրթության և գիտության նախարարության գործունեությանը` օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը նշել է, որ նախարարությունը մեծ առաջընթաց է արձանագրել, մասնավորապես, ներառական կրթության ոլորտում, երբ համապատասխան փոփոխություններ են կատարվել «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում: Օմբուդսմենն իր շնորհակալությունն է հայտնել նախարար Արմեն Աշոտյանին` վերոնշյալ ոլորտում հետևողական աշխատանքի համար` այն համարելով մեծ ձեռքբերում առանձնահատուկ կրթության պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության իրականացման գործում: Բացի այդ, Կարեն Անդրեասյանը նշել է, որ նախարարությունն օպերատիվ է արձագանքել կոնկրետ դեպքերին դպրոցներում` կապված երեխաների իրավունքների խախտման հետ:
Օմբուդսմենը որոշակի մտահոգություն է հայտնել դպրոցների տնօրենների կարգի ընտրության հետ կապված` ընդգծելով, որ որոշակի աշխատանք պետք է կատարվի այդ ուղղությամբ, որի առթիվ նախարարությունն իր համաձայնությունն է տվել:
Նախարար Արմեն Աշոտյանն իր շնորհակալությունն է հայտնել Մարդու իրավունքների գրասենյակին` նախարարության գործունեությունը գնահատելու համար: Նա նշել է, որ կրթության ոլորտն ահռելի է իր շահառուների թվով, որն էլ իր հերթին բերում է պոտենցիալ ռիսկերի` մարդու իրավունքների խախտման տեսանկյունից: «Կրթության իրավունքների իրացման տեսանկյունից ոլորտի արձանագրած հաջողությունները հուսադրող են, բայց միաժամանակ` պարտավորեցնող: Երեխայակենտրոն և ուսանողակենտրոն կրթություն. սա պետք է լինի մեր գործունեության հիմնական առանցքը: Ներառական կրթության ոլորտում Հայաստանի փորձն իրավամբ ունիկալ է Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային տարածքում, որը գնահատվել է ՅՈՒՆՍԵՖ-ի և միաջազգային այլ հեղինակավոր կառույցների կողմից: Սակայն պետք է նշել, որ մարդու իրավունքների ոլորտում փոփոխությունը պետք է առնչվի ոչ միայն իրավական դաշտում համապատասխան կատարելագործմանը, այլ նաև մարդկանց հոգեբանության փոփոխությանը»,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ բուհական ոլորտում ևս իրականացվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ` ուսանողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, մասնավորապես, ուսանողների փոխադրման, կրթության մատչելիության տեսանկյունից:
Նմանատիպ նյութեր
10541 դիտում
13:15 19-02-2018
Դպրոցների տնօրենների ընտրության ձևաչափը կփոխվի. ԿԳ նախարար
1137 դիտում
20:47 06-02-2014
Օմբուդսմենը պարզաբանում է կուտակային կենսաթոշակների հետ կապված հաճախ տրվող հարցերը
Այս բաժնից
916 դիտում
20:42 13-01-2025
Մհերն իրեն դրսևորեց որպես ազգային նկարագրի տեր, նվիրյալ և սկզբունքային հայորդի․ «ՀայաՔվե»
1252 դիտում
20:17 13-01-2025
Մհերը լավ հայ էր, պայքարող տեսակ․ Տիգրան Աբրահամյան
1876 դիտում
19:58 13-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան առիթով