Ինձ պատիվ չէ աշխատել բարոյական և մասնագիտական որակներից զուրկ մարդկանց հետ. Արթուր Աղաբեկյան
                        Հաշվի առնելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում ստեղծված անառողջ մթնոլորտը՝ ներկայացրել եմ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնից ազատման դիմում: 
Ինձ պատիվ չէ աշխատել բարոյական և մասնագիտական որակներից զուրկ մարդկանց հետ: Անընդունելի եմ համարում քաղաքապետարանին առընթեր տարբեր կառույցներում վարվող քաղաքականությունն ու անպատժելիությունը: 
Այդ պատճառով չեմ ցանկանում մասնակից լինել կեղտոտ գործընթացներին և հեռանում եմ: 
Միշտ լինելու եմ քաղաքամայր Երևանիս կողքին և շարունակելու եմ աջակցել նրա շենացմանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

