211652_close_icon
views-count897 դիտում article-date 09:53 26-05-2020

Համագործակցության հուշագիր. Սամվել Բաբայանին պաշտոն կտան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը համագործակցության հուշագիր է ստորագրել ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության հետ: Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնեց՝ համագործակցությունը չի ենթադրում որևէ պարտավորություն, այն ծրագրային դրույթների շուրջ համագործակցություն է՝ հիմնականում օրենսդիր մարմնում, և ենթադրում է համատեղ պատասխանատվություն: Կոալիցիա ձևակերպում այս համագործակցությանը տրված չէ: Մեր տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը նշանակվելու է Արցախի ԱԽ քարտուղար, սակայն Վահրամ Պողոսյանը նշեց, որ այս պահի դրությամբ պաշտոնի հարց չկա օրակարգում, կադրային հարցեր չեն քննարկել. «Ոչինչ չեմ ուզում բացառել, քանի որ քաղաքական համագործակցությունը ենթադրում է, որ հնարավոր է պաշտոնների հարցում համագործակցություն լինի, բայց կրկնում եմ՝ այսօր կադրային քաղաքականության մասով ոչինչ չի քննարկվել»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր