1559 դիտում
15:41 22-07-2021
Վաղարշակ Հարությունյանին նոր պաշտոն կտան, թե ուղղակի տուն կուղարկեն, դա չի նվազեցնում նրա պատասխանատվությունը Գեղարքունիքում և Սյունիքում ադրբեջանական զորքերի անարգել ներխուժման համար․ Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Անկախ այն հանգամանքից, թե Վաղարշակ Հարությունյանին նոր պաշտոն կտան, թե ուղղակի տուն կուղարկեն, դա որևէ ձևով չի նվազեցնում նրա պատասխանատվությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում ադրբեջանական զորքերի անարգել ներխուժման համար։
2020 թվականի պատերազմից 7 ամիս անց, շուրջ 100կմ սահման անպաշտպան թողնելը, անհրաժեշտ անվտանգային միջոցառումներ չիրականացնելը, ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը կրող պաշտոնյաների նկատմամբ առ այս պահը համապատասխան ընթացակարգերով իրավական գործընթաց չեն սկսել։
Վարչապետը, պաշտպանության նախարարը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մինչև հիմա նույնիսկ չեն պարզաբանել, թե ինչո՞ւ է մեր սահմանը եղել անպաշտպան և ինչո՞ւ որևէ մեկը դրա համար՝ իրենցից սկսած, պատասխանատվություն չի կրել»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
71663 դիտում
20:46 18-12-2020
Հայ-ադրբեջանական նոր համաձայնագիր է պատրաստ. Սյունիքում Վաղարշակ Հարությունյանը մասամբ անդրադարձել է դրան. 168.am
2382 դիտում
09:16 25-06-2014
Գալուստ Սահակյանին նոր պաշտոն կտան. Հրապարակ
Այս բաժնից
421 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
439 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները