211652_close_icon
views-count120222 դիտում article-date 10:36 25-05-2020

Կրակոցներ Լոռու մարզում. բնակարանում հայտնաբերվել է մետաղյա դետալ, իսկ բակում՝ կրակված պարկուճ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 24-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 23։55-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 77/2 հասցեի մոտ կրակոցներ են հնչում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության հերթապահ խումբը։ Ոստիկանները պարզել են, որ ժամը 23։30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի 77 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ՝ 40-ամյա Լիանա Ա-ն իր բնակարանում լսել է ուժեղ պայթյունի ձայն, որից հետո հնչել են կրակոցներ, այնուհետև խոհանոցում՝ պատուհանի հարևանությամբ, նկատել է՝ պատը՝ միջանցիկ ծակված և գետնին թափված պատի քանդված քարի փշուրներ։ Տեղում աշխատել են ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները, ովքեր նշված բնակարանի խոհանոցում հայտնաբերել են մետաղյա դետալ, իսկ Տիգրան Մեծի պողոտայի 79 շենքի հետնամասում՝ 1 հատ պարկուճ։ Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ալեքսանյանի կողմից խուլիգանություն կատարելու հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհարաժեշտ օպերատիվ-հետախուզական մկիջովառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր