Անդրես Ինյեստան պատմել է, թե ինչպես է ընկերոջ մահից հետո հաղթահարել դեպրեսիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան պատմել է, որ 2010թ. աշխարհի առաջնության եզրափակիչում Հոլանդիային խփած գոլը օգնել է իրեն հաղթահարել դեպրեսիան:
«Ցավոք, ես ստիպված էի մի քանի դժբախտություն անընդմեջ տանել, թեպետ կյանքիս այդ հատվածը իրապես հաջող էր:
Իմ ընկերը՝ Դանի Խարկեն («Էսպանյոլի» նախկին կիսապաշտպանը, որը սրտի նոպայից էր մահացել) կյանքից հեռացավ 2009-ի օգոստոսին և իմ վիճակն այնքան խախուտ էր, որ ինձ պրոֆեսիոնալ օգնություն պետք եկավ:
Դա իմ կյանքի ամենածանր պահն էր: Հրաշալի էր, որ ինձ աջակցեց Աննան, որն այն ժամանակ դեռ իմ ընկերուհին է, իսկ հիմա՝ կինս, ինչպես նաև՝ ծնողներս:
Նիդերլանդներին խփած գոլս վիճակս բարելավելու սկիզբը դարձավ: Բարեբախտաբար, այդ փուլն անցյալում է: Այդ փուլը ինձ ավելի ամուր ու ուժեղ դարձավ», ասել է Ինյեստան: