Անդրես Ինյեստան ճանաչվեց 2015թ. Իսպանիայի լավագույն մարզիկ. տեսանյութ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան ճանաչվեց 2015թ. Իսպանիայի լավագույն մարզիկ:
«Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել իմ օգտին քվեարկած մարդկանց: Այս մրցանակը նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր հավատում էին ինձ:
Այս մրցանակը լավ կատարած աշխատանքի ապացույցն է: Տարին կախարդական ստացվեց: Մենք շատ ենք աշխատում` հաղթանակների հասնելու համար, թեպետ դա բավական բարդ է», ասել է Ինյեստան:
Առաջիններից մեկը, ով Ինյեստային շնորհավորել է մրցանակը ստանալու առթիվ, եղել է «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Ռոնալդինյոն: