3852 դիտում
20:57 24-05-2020
Ռաֆայել Թեյմուրազյան. Վիրուսի տարածումը Հայաստանում վատ ընթացքով է զարգանում
Ռաֆայել Թեյմուրազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման մասին նախորդ գրառմանս մեջ արված կանխատեսումները, ցավոք, իրականացան վատագույն սցենարով։ Քանի օր է՝ մտածում եմ՝ գրե՞մ սա, թե՝ ոչ։ Խուճապ տարածելու նպատակ չունեմ, պարզապես իրավիճակի լրջությունն եմ փորձում փոխանցել։
‼️Վիրուսի տարածումը Հայաստանում վատ ընթացքով է զարգանում։ Ախտորոշման՝ երկրի լաբորատոր կարողություններն այլևս չեն բավարարում, ինչը նշանակում է, որ բազմաթիվ դեպքեր չեն արձանագրվում՝ շարունակելով տարածել վարակը։ Նման եզրակացության հիմք է տալիս դրական ելքով թեստերի հարաբերական աճը։ Օրինակ, եթե ապրիլի 16-ին 1161 թեստից, 42-ն էր դրական, այսօր 1317-ից՝ 359-ը։ Սա նշանակում է, որ ըստ ամենայնի, միայն այսօր տասնյակ, գուցե հարյուրավոր վարակակիրներ չեն արձանագրվել։ Այսինքն, պաշտոնական 6661 դեպքը հեռու է իրականությունից (ընդհուպ մի քանի անգամ)։ Իսկ սա նշանակում է, որ վիրուսն ամեն օր շատ ավելի շատ մարդու կյանք է խլում, քան գիտենք։
- Ուզում եմ շեշտել, որ խոսքն այն մասին չէ, որ թվերը թաքցվում են։ Պարզապես երկրի լաբորատոր կարողություններն այլևս չեն բավարարում անհրաժեշտ ծավալով թեստեր անելու համար, և շատ վարակակիրներ դուրս են մնում պաշտոնական վիճակագրությունից (կամ ավելի ուշ են արձանագրվում, ինչը նշանակում է, որ այդ փուլում արդեն ավելի շատ մարդ է դուրս մնում ծածկույթից)։
- Ինչո՞ւ այսպես զարգացավ
Հայաստանը կարանտինային ռեժիմը (որը թեև վատ էր պահվում, բայց զգալի օգտակար եղավ աճը դանդաղեցնելու առումով) սկսել է թուլացնել ապրիլի 13-ից։ Մինչ այդ, եթե չեմ սխալվում, միայն Չինաստանն էր թուլացման պրոցես սկսել։ Երկիրը «բացելը» քաղաքական որոշում է եղել՝ ելնելով ինչ-ինչ հանգամանքներից (ասենք, պարենային անվտանգություն, էներգետիկ համակարգի հավանական կոլապս կամ այլ բան)։ Հայաստանն ի վիճակի չեղավ պահել պատշաճ կարանտինային ռեժիմ և դիմագրավել համակարգված տեղեկատվական պատերազմին (վիրուսը սուտ է, 5G, Բիլ Գեյթս և այլն)։ Իրավապահ մարմինները մեծապես անպիտան գտնվեցին ԱԴ իրավական ռեժիմի պահպանման հարցում։
- Ի՞նչ սպասել
Մայիսի 31-ին արձանագրված դեպքերի թիվը կլինի 9-10 հազար, արձանագրված մահերի թիվը՝ 120-130, որից հետո կարելի է սպասել, որ վիճակը կարող է ավելի վատանալ, որովհետև կզգացվեն մայիսի 18-ից վերացված սահմանափակումների հետևանքները։ Հունիսի 10-ին արձանագրված դեպքերը կլինեն արդեն 15-20 հազարի սահմաններում (200-250 մահ)։ Տրիաժը ոչ թե հեռու ապագայի տեսական, այլ՝ մոտ ապագայի հավանական սցենար է։
- Ի՞նչ անել
Տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, խստորեն հետևել պարետի ցուցումներին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
982 դիտում
16:45 27-11-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը
907 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա