9186 դիտում
23:55 29-03-2020
Ռաֆայել Թեյմուրազյան. Բավական է բժիշկներին շնորհակալությունները սահմանափակել ծափերով, յուրաքանչյուրս պետք է անենք մեր բաժինը
Ռաֆայել Թեյմուրազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հոծ գծերով նշված է նոր կորոնավիրուսի վիճակագրությունը Հայաստանում (մարտի 28-ի տվյալները ներառյալ)։ Ինչպես տեսնում եք, ամսի 24-ից դեղին գծի (վարակակիներ) և մուգ նարնջագույնի (արձանագրված դեպքեր) միջև նկատելի շեղում կա. դա արձանագրված դեպքերի և ապաքինվածների (կանաչ) և մահերի (կարմիր) տարբերությունն է։
ℹ️ Ընդհատվող գծերով պատկերված է կորերի ապագա դինամիկան։ Կանաչը վերև է բարձրանալու, ինչը մեծացնելու է վերոնշյալ շեղումը։ Այդ շեղումը մեծանալու է այնքան, որ ինչ-որ պահի դեղինը սկսելու է ներքև գնալ։ Այդ պահի կառավարումը մեր գործողություններից է կախված։
ℹ️ Վերջին օրերին շատ է խոսվել կորը հարթեցնելու մասին: Դեղինը հենց այն կորն է, որն ուզում ենք հարթեցնել։ Դեղինի գլխի կապույտն այն կետն է (պիկ), որտեղից վարակակիրների թիվը սկսում է նվազել, և կորը հարթանում է։
❗️Միայն բժիշկները չեն կարող դա հարթեցնել, որովհետև ինչպես ամեն ռեսուրս, բժիշկների ռեսուրսն էլ է սահմանափակ։ Հարթեցնելուն պետք է օգնենք բոլորս, առանց բացառության։
‼️Բավական է բժիշկներին շնորհակալությունները սահմանափակել ծափերով։ Յուրքանչյուրս պետք է անենք մեր բաժինը. իսկ դա տնից դուրս չգալն է, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում (խանութ) դուրս գալիս էլ սոցիալական հեռավորության պահպանումը։ Հայաստանը բացառություն չէ. ամբողջ աշխարհում կորը փորձում են հարթեցնել հենց այսպես։ Քանի դեռ պատվաստանյութ կամ դեղամիջոց չկա, այլ տարբերակ չի էլ մնում։ Դրա համար էլ արտակարգ դրություն է հայտարարված։ Դրա համար էլ կանխարգելիչ միջոցառումներ են արվում։ Եթե «ճարպկաբար» չեք պահպանում կանոնները, մտածում եք, թե լավ, մի հետ իջնենք տղերքով բլոտ խաղանք, հո իմ դեպքն իրավիճակը չի՞ փոխելու, հիշեք, որ այս ամենը սկսվել է հենց մեկ դեպքից։ Իտալիայում, Իսպանիայում, մյուս երկրներում, որ ամեն օր հարյուրներով ու հազարներով մարդիկ են մահանում, սկսվել է մեկ դեպքից. վիրուսն անփութություն չի ներում։
❗️Ի՞նչ բարձրության վրա կլինի կապույտ կետը, ո՞ր կետից դեղին կորը կսկսի իջնել ներքև, կախված է մեր գործողություններից. ոչ թե առանձին վերցրած բժիշկների գործողություններից կամ առանձին վերցրած նախարարության գործողություններից, այլ մեր՝ բոլորիս գործողություններից։ Եթե չենք ենթարկվում պատկան մարմինների հորդորներին, կապույտն ավելի ու ավելի բարձր կետում է հայտնվելու, ինչը նշանակում է, որ կարմիր գիծը (մահեր), որն այս պահին շատ ներքևում է, սկսելու է ավելի արագ վերև բարձրանալ։
❗️Տանը մնալն առողջապահական համակարգի համար ժամանակ շահելու հնարավորություն է։ Նույնիսկ փոքր ժամանակը մեծ հետևանքներ կարող է ունենալ։ Վկան՝ Իտալիայի ու օրինակ՝ Կորեայի վիճակագրությունը. մի փոքր ժամանակի կորուստն Իտալիայում հանգեցրեց մահացության՝ 10 անգամ ավելի բարձր ցուցանիշի։
❗️Ձեր՝ տանը մնալը կյանքեր է փրկում։ Մի քիչ դժվար է հավատալ, որ մարդու կյանք եք փրկում, երբ բազմոցին նստած ֆիլմ եք նայում կամ ֆեյսբուքով նկարներ լայքում, բայց սա այն դեպքն է, որ բառացիորեն հենց այդպես է. տանը ձեր ֆիլմ նայելն ու ֆեյսբուքում նկար լայքելը կյանքեր է փրկում։
❗️Սա շատ երկար չի տևելու, բայց երկարելու է այնքան, որքան անտեսվեն պատկան մարմինների հորդորները։
Առողջ եղեք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2825 դիտում
23:36 09-05-2020
Ռաֆայել Թեյմուրազյան. Ղարաբաղյան շարժմանն ենք պարտական մեր երկրի՝ առանց բացառության բոլոր ձեռքբերումների համար
Այս բաժնից
934 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
862 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
922 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին