3854 դիտում
22:51 23-05-2020
Քննարկվել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված ընթացիկ իրավիճակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:
Նիստում անդրադարձ է եղել Հայաստանում կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված ընթացիկ իրավիճակին, հաստատված դեպքերի վիճակագրությանը, ընդհանուր դինամիկային:
Քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և պարետատան սահմանած կանոնները պահպանելու ուղղությամբ իրականացվող վերահսկողությանը վերաբերող հարցեր: Շահագրգիռ մտքերի փոխանակություն է ծավալվել կանխարգելիչ միջոցառումների շուրջ, այս համատեքստում ընդգծվել է պաշտպանիչ դիմակ կրելու կարևորությունը և այդ ուղղությամբ հանրային լայն իրազեկումը:
Վարչապետը, ամփոփելով նիստի աշխատանքները, քննարկման արդյունքներով հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:
Նմանատիպ նյութեր
908 դիտում
15:40 01-07-2019
Կոնգոյում Էբոլայի վարակի տարածման հետ կապված իրադրությունը կայունացել է․ ԱՀԿ
9830 դիտում
23:04 29-03-2020
Հրանտ Բագրատյան. Վարակի տարածման մեջ Հայաստանում դրամը զբաղեցնում է «առաջատար» դեր
5949 դիտում
10:34 22-08-2017
Մարզպետարանից հերքում են աղիքային վարակի տարածման լուրը. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
685 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
514 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
628 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ