211652_close_icon
views-count1502 դիտում article-date 20:12 23-05-2020

Նախագահ Սարգսյանն ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին և պատգամավոր Ռուբեն Ռուբինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նախագահ Սարգսյանն ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին և խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակն ու դրա հետևանքները քննարկելու նպատակով: Այս շրջանակում նախագահն այսօր ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին և խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին: Հանդիպմանը խոսվել է համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի, երկրի սոցիալ-տնտեսական կյանքի վրա դրա ազդեցության, դժվարությունների հաղթահարման հնարավորությունների մասին: Կարևոր է համարվել նաև միջազգային գործընկերների հետ, այդ թվում՝ խորհրդարանների մակարդակով, համագործակցությանն ու համավարակի դեմ պայքարի արդյունավետ փորձի փոխանակմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի, խորհրդարանի գործունեության և մի շարք այլ հարցերի շուրջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր