211652_close_icon
views-count30332 դիտում article-date 19:32 23-05-2020

Շիրակի մարզում ուժեղ քամին վնասներ է պատճառել մի շարք գյուղերի բնակիչների. տուժածները հույս ունեն, որ անօգնական չեն մնա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ժամը 19:30-ի սահմաններում, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում: Ուժգին քամին մեծ վնասներ է պատճառել Շիրակի մարզի Շիրակավան, Իսահակյան, Վարդաքար և մի շարք այլ համայնքների տներին: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի հետ զրույցում Վարդաքարի գյուղապետ Գալուստ Ավետիսյանը տեղեկացրեց, որ գյուղի ավելի քան 30 բնակչի կողմից ահազանգ է ստացել, որ իրենց տները վնասվել են, հիմնականում՝ տանիքները: Գյուղապետը ահազանգել է ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարություն և Շիրակի մարզային ոստիկանության, քանի որ գյուղի բնակիչ Արթուր Պողոսյանի տան տանիքն ու բետոնե առաստաղը փլուզվել են: Արթուր Պողոսյանը բնակվում է մոտ և տատիկի հետ, որոնք երկուսն էլ հիվանդ են: Նա ընդամենը մի քանի ամիս առաջ էր վերանորոգել տունը: Գյուղապետ Գ. Ավետիսյանը հայտնել է, Շիրակի մարզպետարանում կստեղծվի խումբ, որը պետք է գնահատի վնասի ընդհանուր չափերը: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր