211652_close_icon
views-count571 դիտում article-date 16:12 23-05-2020

Ճամբարակում սկզբնավորվում է եգիպտացորենի մշակությունը

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Ներքին Ճամբարակ թաղամասի բնակիչ, ֆերմերային փոքր տնտեսությամբ զբաղվող Արման Բաբայանը որոշել է համայնքում ու տարածքում սկզբնավորել եգիպտացորենի մշակությունը: Ինչպես «[url=https://armenpress.am/arm/news/1016215.html]Արմենպրես[/url]»-ին տեղեկացրեց Արման Բաբայանը, եգիպտացորենի ցանքն արդեն կատարվել է մեկուկես հեկտարի վրա: Ցանքի հիմնական նպատակը բարձրորակ անասնակերի ստացումն է: «Նպատակ ունեի ավելի մեծ տարածքի վրա եգիպտացորեն ցանել, քան մեկուկես հեկտարն էր, սակայն համապատասխան ցանող տեխնիկայի խնդիր ծագեց, ուստի որոշեցի ցանքը ձեռքով կատարել:Սովորաբար մեզ մոտ կլիման ցուրտ է, եգիպտացորենի հատիկի արտադրության համար ջերմաստիճանը կարող է բավարար չլինել: Այդ դեպքում կօգտագործեմ կանաչ զանգվածը՝ որպես անասնակեր: Իսկ եթե հատիկը հասցնի հասունանալ, շատ ավելի լավ: Մեր տնտեսությունում այժմ պահվում է մոտ 30 խոշոր եղջերավոր: Բարձրորակ կերի խնդիրը կարգավորելու համար ես ամեն տարի գնում են գարի, ցորեն եւ եգիպտացորեն: Բնական է, որ միայն խոտի կուտակմամբ անասնակերի խնդիրն ամբողջությամբ չի լուծվում, եթե, իհարկե, ուզում ես լավ արդյունք ստանալ: Բացի եգիպտացորենը, որոշել եմ այլ մշակաբույսերի ստացման մասին: Կես հեկտարի վրա ոլոռի ցանք եմ կատարել՝ կորնգանի ենթացանքով: Բացի այդ, փորձ եմ դրել մեր տնամերձում՝ ցանելով եգիպտացորենի վաղահաս եւ ուշահաս տեսակներ: Եթե վաղահաս տեսակը հասցնի հատիկավորվել, ապա եկող տարի ցանք կկատարեմ մինչեւ 4 հեկտարի վրա:Անասնապահության մեջ եկամտաբերություն ապահովելու համար շատ կարեւոր ու անհրաժեշտ է կերային մշակաբույսերի արտադրությունը: Համոզված եմ , որ կստանամ բավարար արդյունք, իսկ իմ փորձը օրինակելի կլինի մեր տարածքի տնտեսությունների համար: Եթե մեկ հեկտարից ստացվում է մի քանի տոննա բնական կամ ցանովի խոտ, ապա եգիպտացորենի դեպքում, չհաշված հատիկը, կարելի է ստանալ մի քանի տասնյակ տոննա սիլոսի զանգված:Եվ այդ հնարավորությունը պետք է օգտագործել»,-ներկայացրեց Արման Բաբայանը:

Նմանատիպ նյութեր