Փաշինյանը Վերին Դվինում ծանոթանում է հակակարկտային համակարգի աշխատանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արարատի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց Վերին Դվին համայնք ծանոթանալու հակակարկտային համակարգի աշխատանքին։ Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1016201.html]Արմենպրես[/url]»-ը, ՀՀ վարչապետին ուղեկցում են Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Վարչապետին ներկայացրեցին, թե ինչպես են աշխատում հակակարկտային կայանները, որտեղ են տեղադրված և ինչպիսին է դրանց արդյունավետությունը։
Հակակարկտային ծառայության ոլորտի մասնագետը ՀՀ վարչապետին ասաց, որ Արարատի մարզում կայանները տեղադրված են շղթայաձև՝ յուրաքանչյուր 1 կիլոմետրի վրա դրանք կան ։
ՀՀ վարչապետը հետաքրքրվեց, թե վերջին անգամ երբ է կարկուտ տեղացել, վարչապետին պատասխանեցին, որ վերջին անգամ կարկուտ տեղացել է կայանները տեղադրելուց առաջ։ Դրանք տեղադրելուց հետո բերքին վնասներ չի հասցվել, ինչը կարող է փաստել կայանների արդյունավետությունը։