211652_close_icon
views-count1004 դիտում article-date 20:19 21-05-2020

ՄՕԿ-ը նպաստում է աշխարհի խաղաղությանը

Միջազգային օլիմպիական կոմիտեն / ՄՕԿ / չի պատրաստվում օգտագործել առևտրային / կոմերցիոն / զարգացման մոդելը: Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի գործառությունների գծով տնօրեն Լանա Հադդադը։ Նա ընդգծել է, որ ՄՕԿ-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է և իր եկամուտներն օգտագործում է զանգվածային սպորտի զարգացման և օլիմպիական ազգային կոմիտեներին ու մարզիկներին աջակցելու համար։ ՄՕԿ –ի ֆինանսավորման մոդելը հիմնված է ոչ առևտրային հիմքի վրա և չի կարելի այն համեմատել արհեստավարժ լիգաների առևտրային մոդելի հետ։ Եթե ՄՕԿ-ը օլիմպիական խաղերը կազմակերպի կոմերցիոն սկզբունքով , ապա մրցակցությունը կսահմանափակվի միայն եկամուտ բերող մարզաձևերով։ Այդ պարագայում խաղերին չեն մասնակցի աշխարհի գրեթե բոլոր երկրների / 206 / մարզիկները: Օլիմպիական խաղերն ունի մեծ աշխարհագրություն և մարզաձևերի բազմազանություն։ Հենց դրանով էլ համաշխարհային սպորտի գլխավոր մարզահանդեսը տարբերվում այլ մրցաշարերից։ Դա միակ իրադարձությունն է, որ միավորում է ժողովուրդներին և աշխարհում ապահովում է խաղաղություն, - իր խոսքում ընդգծել է Հադդադը։

Նմանատիպ նյութեր