211652_close_icon
views-count656 դիտում article-date 22:42 21-05-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մայիսի 20-ին, ժամը 17.30-ին, Երևանի Կիևյան կամրջի վրա իրար են բախվել «Նիսան», «Ֆոլքսվագեն» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» և «Միցուբիշիի» վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 20-ին, ժամը 20.00-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 20-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Արարատի մարզի Մասիս գյուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 20-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Տարոնի բաժնում 33-ամյա քաղաքացին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Վանաձորի Խորենացու փողոցում շրջադարձ կատարելիս իր «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով դիպել է մի կնոջ, որը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց՝ պատճառաբանելով, որ վնասվածքներ չունի և հեռացել է՝ չհայտնելով իր տվյալները: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթի ենթարկված 72-ամյա կինը նույն օրը, ժամը 17.00-ին, մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 20-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովք գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորակը. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 20-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի վարչական տարածքում «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակի հենասյանը. 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր