211652_close_icon
views-count21760 դիտում article-date 17:26 20-05-2020

«Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի դեպք. 2 արտադրամաս չի աշխատում. Լիլիթ Սարգսյան.168.am

«Ազատության» հետ զրույցում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասել է, որ շինարարական ձեռնոց և բժշկական դիմակ արտադրող «Տավուշ տեքստիլի» արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք, հարակից 2 արտադրամաս փակվել է: Նա նաև վստահեցրել է, որ փակված արտադրամասերը բժշկական դիմակ չեն արտադրել։ [url=https://168.am/2020/05/20/1305672.html?fbclid=IwAR0V-oBnLqzmFvfiJhWac-QYWBwAn0fkQAq-l4oSzbY_WfabZImQvqQPsHg]168.am[/url]-ին տևական ժամանակ չհաջողվեց կապ հաստատել Տավուշի մարզպետի հետ, սակայն մեզ հետ զրույցում Հայկ Չոբանյանի ասածը հաստատեց մարզպետարանի լրատվության բաժնի պատասխանատու Լիլիթ Սարգսյանը, մասնավորապես, այն, որ գործարանում կորոնավիրուսի վարակման դեպքեր են հաստատվել: «Այո, հաստատվել է մարզպետի ասած ինֆորմացիան, այսինքն՝ հաստատ է: Դեպքը եղել է Բերդի արտադրամասում: Եվ այս պահին «Տավուշ տեքստիլի» 2 արտադրամաս չի աշխատում, հնարավոր շրջանակը մեկուսացված է»,- նշեց նա: Սարգսյանի տեղեկացմամբ՝ այս պահին Տավուշի մարզում կա 31 վարակակիր։ Հավելենք, որ «Տավուշ տեքստիլ» ընկերության գործադիր տնօրեն Միքայել Եզեկյանը 168․am-ի հետ զրույցում ասել էր, թե ««Տավուշ տեքստիլն» աշխատում է, պարզապես ներքին արտադրական հարցեր կան, մի արտադրամասի աշխատանքը դադարեցրել եմ, երկրորդն աշխատում է, և դա մեր խնդիրն է։ Ինչ-որ անիմաստ խոսակցություններ են։ Այո՛, Բերդում ոչ թե մեկ, այլ կորոնավիրուսի վարակման մի քանի դեպքեր կան։ Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է։ Տեխնիկական հարցեր են, որոնք կկարգավորվեն, խնդիր չկա»։ Մանրամասներն՝ [url=https://168.am/2020/05/20/1305672.html?fbclid=IwAR0V-oBnLqzmFvfiJhWac-QYWBwAn0fkQAq-l4oSzbY_WfabZImQvqQPsHg]այստեղ [/url]

Նմանատիպ նյութեր