Խոշոր հրդեհ Երևանում Toyota սերվիսի հարևանությամբ գտնվող արտադրամասերից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կիլոմետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Քիչ առաջ խոշոր հրդեհ է տեղի ունեցել  ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաննեում Արտակարգ իրավիճակների նախարարության  փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում Toyota  սերվիսի հարևանությամբ գտնվող Սպունգի արտադրամասում խոշոր հրդեհ է առաջացել: 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ 8-ից ավելի մարտական հաշվարկով:
Կրակն ու  ծուխը անգամ տեսանելի էր  Մարզահամերգային համալիրի մոտից: 
Կրակի արդյունքում հրդեհի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում պայթյուն է առաջացել: 
Հրշեջներին օգնում են մեծ թվով քաղաքացիներ և սպունգի արտադրամասի աշխատակիցներ: 
Օպերատիվորեն ժամանել են նաև 1-03 շտապօգնության ծառայողերը, ինչպես նաև Հայաստանի էլելկտրացանցեր ընկերության ներկայացուցիչները:
 Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ  կրակի տարածման դեմ պայքարող արտադրամասի աշխատակիցները վտագում էին իրենց կյանքը, որպեսզի այն չտարածվի: 
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝  դեռևս պարզ չէ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


