211652_close_icon
views-count3678 դիտում article-date 23:28 19-05-2020

Ծովակում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր կան. փակվել է ամբուլատորիան. գյուղապետի ընտանիքն ինքնամեկուսացել է

Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում կորոնավիրուսով վարակվածության 7 դեպք կա, ինքնամեկուսացված է նաեւ գյուղապետի ընտանիքը։ Այս լուրը [url=https://news.am/arm/news/579657.html?fbclid=IwAR2pcPNJTWeBbLgnkRfhCqxml8mpHYxlA3NTztsFTLpkFSlxsP2Gbw9qCNU]NEWS.am-[/url]ի հետ զրույցում հաստատեց համայնքապետ Գարիկ Հակոբյանը։ Նա նշեց, որ համայնքի ամբուլատորիան չի գործում, քանի որ կորոնավիրուսով վարակված են նաեւ 2 բուժքույրերը։ Հակոբյանը հայտնեց, որ ինքը նույնպես շփվել է բուժքույրերի հետ եւ հանդիսանում կոնտակտավոր. «Երեկ ընտանիքում թեստավորվեցինք, վաղը կիմանանք պատասխանները։ 3 օր է, որ մեկուսացված ենք»։ Համայնքապետը հայտնեց, որ վարակվածների մեջ կան նաեւ տարեցներ. «70 տարեկան ամուսիններ կան»։

Նմանատիպ նյութեր