Կորեայում հանդիսականների փոխարեն սեքս-տիկնիկներ են նստեցրել
Ուշագրավ միջադեպ է գրանցվել Հարավային Կորեայի առաջնության «Սեուլ»-«Կվանչժու» խաղի (1:0) ժամանակ:
Խաղից առաջ, որը կորոնավիրուսի պատճառով պետք է ընթանար առանց հանդիսականների, Dalcom ընկերությունը ակումբին առաջարկել է տրիբունաներում տեղերը լրացնել:
Ընդհանուր առմամբ «Սեուլ Ստեդիում» մարզադաշտում տեղադրել են 30 մանեկեն. 28-ը կանացի, 2-ը՝ տղամարդու:
Սակայն երկրպագուները ուշադրություն են դարձրել, որ մանեկեններն ավելի շատ նման են սեքս-տիկնիկների: Շուտով պարզվել է, որ որոշ տիկնիկների վրա առկա են պոռնոգրաֆիկ կայքերի գովազդներ, ինչը Հարավային Կորեայում արգելված է:
«Սեուլը» ներողություն է հայտնել և նշել, որ չեն իմացել, որ իրենց սեքս-տիկնիկներ են տրամադրելում: Ակումբում մտածել են, որ դրանք սովորական մանեկեններ են լինելու:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
2016 K League winners FC Seoul inadvertently used sex dolls rather than fashion mannequins to help fill empty stands this weekend. The club has apologised. Both the club and the supplier are pointing fingers at others. (It's not just COVID-19 you need to avoid catching!) #kleague pic.twitter.com/59rSU8XxYL
— Devon Rowcliffe (@WhoAteTheSquid) May 17, 2020