211652_close_icon
views-count10474 դիտում article-date 16:09 16-05-2020

Վարակի այս տեմպերով տարածումը հանգեցնելու է առողջապահական համակարգի կոլապսի. Գոհար Մելոյան

Վարակի այս տեմպերով տարածումը հանգեցնելու է առողջապահական համակարգի կոլապսի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավաբան Գոհար Մելոյանը: «Հարգելի ընկերնե’ր. Այսօրվա կարեւորագույն փաստը նոր կորոնավիրուս վարակով վարակվածների գրանցված 239 դեպքն է, այն դեպքում, երբ հարեւան Վրաստանում գրանցվել է ընդամենը 6 դեպք։ Սա մինչ օրս գրանցված առավելագույն թիվն է, եւ այս պայմաններում ընդամենը 2 օրից վերացվելու են մարդկային կուտակումներ ենթադրող հիմնական սահմանափակումները։ Այդ որոշմամբ իշխանությունը համաճարակի տարածման պատասխանատվությունը դե ֆակտո փոխանցեց հանրության դաշտ՝ փորձելով խուսափել հետագա զարգացումների համար պատասխանատվությունից։ Վարակի այս տեմպերով տարածումը հանգեցնելու է առողջապահական համակարգի կոլապսի։ Եղեք առավելագույնս զգուշավոր՝ ձեր եւ ձեր ընտանիքների առողջապահական անվտանգությունը պահպանելու նպատակով»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր