1129 դիտում
14:30 16-05-2020
Հայաստանում 1000 խոշոր հարկատուները երեք ամսում պետբյուջե են վճարել 246 մլրդ դրամի հարկ
Հայաստանում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալը 2020-ի հունվար-մարտին աճել է ինչպես 2019-ի, այնպես էլ 2018-ի նույն ժամանակի համեմատ: «[url=https://armenpress.am/arm/news/1015492.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:
«Հայաստանում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը 2020թ. հունվար-մարտ ամիսներին կազմել է 246 մլրդ դրամ, ինչը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելի է 11.3 տոկոսով, իսկ 2018-ի համեմատությամբ` 37.4 տոկոսով։ Խոշոր հարկ վճարողների ցանկում ներառված ընկերությունների վճարած հարկերի անհամաչափության աստիճանի նվազում է արձանագրվել»,- ասաց Փաշինյանը:
Ցանկի ամենախոշոր և ամենափոքր 10 ընկերությունների վճարած հարկերի ընդհանուր մեծության հարաբերակցությունը 2020թ. հունվար-մարտին կազմել է 171 անգամ, նախորդ տարվա 179 և 2018թ-ի 181 անգամի փոխարեն:
Նմանատիպ նյութեր
2019 դիտում
13:19 20-01-2021
1000 խոշոր հարկ վճարողները հունվար-դեկտեմբերին վճարել են ավելի քան 987 մլրդ 637 մլն դրամ․ ՊԵԿ
Այս բաժնից
694 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
1075 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
793 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան