3945 դիտում
23:01 15-05-2020
Հանկարծակի ստուգումներ. ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ զորամասերի հետ անցկացվել են մարզումներ
Մայիսի 15-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ, ՊԲ-ի վարչության անձնակազմը, կառավարման և ապահովման մարմինները բերվել են մարտական պատրաստականության ‹‹Բարձր›› աստիճանի և անցել հանկարծակի ստուգման պլանով նախատեսված համապատասխան միջոցառումների իրականացմանը:
Ըստ այդմ՝ ներգրավված կառավարման մարմինների, ենթակա միավորումների և զորամասերի հետ անց են կացվել մարզումներ, ճշգրտվել են վերջիններիս մարտական խնդիրները, հնչել են զեկույցներ ու խաղարկվել մարտավարական տարաբնույթ դրվագներ պայմանական մարտական իրադրության առկա և հավանական զարգացումների վերաբերյալ: Մարզումների ընթացքին, հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության ծրագրի համատեքստում, հետևում էր նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ, գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը:
Մարզումներին գործնականում ներգրավվել են նաև մի շարք զորային միավորներ, որոնք, համապատասխան ստացված ներմուծականների, կատարել են զորաշարժեր, ծավալվել մարտական կիրառման շրջաններում և անցել հետագա խնդիրների կատարմանը:
Իրականացված միջոցառման արդյունքում պարզորոշվել է, որ ներգրավված ուժերն ու միջոցները ունակ են սահմանված ժամկետներում բերվել մարտական պատրաստականության բարձր աստիճանների, գործել ներդաշնակ ու փոխգործակցված, արագ արձագանքել ստեղծված ու փոփոխվող իրադրությանը, ընդունել համապատասխան որոշումներ և հետամուտ լինել դրանց իրականացմանը:
Նմանատիպ նյութեր
7576 դիտում
19:00 07-03-2018
ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ անց են կացվել շտաբային մարզումներ
889 դիտում
11:11 23-02-2023
Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ
Այս բաժնից
511 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
373 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից